«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Manchester Evening News-ը։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները կասկածում են, որ 29-ամյա պորտուգալացին ամռանը կմնա թիմում։ Նշվում է, որ նրանով հետաքրքրված են «Բավարիան» և «Ինտերը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Բրունու Ֆերնանդեշին։
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։