Չավին բացատրել է, թե ինչու է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացատրել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:0) հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինումը։

«Ինչո՞ւ փոխարինեցիք Լևանդովսկուն: Որովհետև այս շաբաթ երեք հանդիպում ունենք, բայց նաև տակտիկական նկատառումներով։ Պետք էր նորից կատարելագործվել, ուստի Ֆերմինն ու Ֆերանը եկան խաղադաշտ: Ավելի շատ էներգիա էր պետք։

Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, այդ թվում՝ Ռոբերտը: Ես հասկանում եմ նրա դժգոհությունը. ինձ նույնպես դուր չեկավ, երբ փոխեցին ինձ, բայց մարզիչը պետք է մտածի իրավիճակի մասին ընդհանուր առմամբ»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։