Լա Լիգայի նախագահը հաստատել է Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը։

«Մբապպեն հաջորդ տարի կլինի Մադրիդում, հաջորդ մրցաշրջանում։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Բայց «Ռեալն» ունի նաև Վինիսիուս և Բելինգհեմ, Մադրիդը հիանալի թիմ կունենա: Բայց դա, իհարկե, չի երաշխավորում առաջնությունում հաղթանակը»,- ​​Խավիեր Տեբասի խոսքը մեջբերում է Ole-ն։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի ֆուտբոլիստների և մարզիչների միության վարկածով ճանաչվել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն խաղացող։