«Ռեալը» հետաքրքրված է անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը 25-ամյա բրիտանացուն տեսնում է որպես 32-ամյա պաշտպան Դանի Կարվախալին փոխարինող։

Նշվում է, որ ակումբների միջև բանակցություններ դեռ չեն եղել։