ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել 25-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ՝ երկարաձգելու նրա աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է երկու մրցաշրջանից հետո։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը մտադիր է Դոնարումային երկարաժամկետ պայմանագիր առաջարկել մինչև 2028 կամ 2029 թվականը։ Դոնարուման ՊՍԺ-ին միացել է 2021 թվականի հուլիսին՝ որպես ազատ գործակալ:
Այս մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 41 հանդիպում։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։