Պաշտպան Ռաֆայել Վարանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2021 թվականի ամռանը 40 միլիոն եվրոյի դիմաց։ 31-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 93 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պաշտպանի պայմանագրում կետ կար, որը թույլ էր տալիս «Մանչեսթեր Յունայթեդին» երկարաձգել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ մինչև 2025 թվականի ամառը, սակայն մանկունիական ակումբը որոշեց չօգտագործել այն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», «Սևիլիան», «Ռեալ-Սոսյեդադը» և «Բետիսը»։
Վարանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։