«Լոս Անջելես» ՖԱ-ն հայտարարել է «Միլանի» հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի աշխարհի չեմպիոն Օլիվյե Ժիրուի տեղափոխության մասին։
37-ամյա հարձակվողը MLS-ի ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ֆրանսիացին ավելի վաղ հայտարարել էր «Միլանից» հեռանալու մասին այս մրցաշրջանի ավարտին որպես ազատ գործակալ:
Ժիրուն «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ 37-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։