Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Նա շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում»

Գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Թիկնիզյանի շահերը, խոսել է ֆուտբոլիստի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու ցանկության մասին։

«Նաիրը շատ է աշխատում իր վրա։ Նա բավականին զգացմունքային, բայց անկեղծ, պարկեշտ և աշխատասեր տղա է։ Նա շատ ջանասիրաբար աշխատում է իր վրա թե՛ առօրյայում, թե՛ ֆուտբոլային դաշտում, բոլոր ջանքերը գործադրելով «Լոկոմոտիվի» հետ խաղում առաջընթաց գրանցելու և իր նպատակներին հասնելու համար։

Նաիրը շատ է ցանկանում իր ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես մեր տղաներից շատերը, բայց դեռ վաղ է դրա մասին խոսել: Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Եկեք հիմա չխոսենք այս մասին»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Metaratings.ru- ն ։