Մաուրիսիո Պոչետինո. «Նա ֆանտաստիկ մարզիչ է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Բրայթոնի» դեմ խաղից առաջ գնահատել է մրցակցին։

«Ինձ դուր է գալիս խաղալ Դե Զերբիի դեմ։ Ինձ դուր է գալիս նրա մոտեցումը խաղի նկատմամբ։ «Բրայթոնը» ֆանտաստիկ արդյունքներ է ցուցադրում։ Եթե ​​նայեք, թե ինչպես է թիմը խաղում և ինչի է հասել վերջին տարիներին, ապա պարզ է դառնում, որ Դե Զերբին ֆանտաստիկ մարզիչ է։

Կգա մի պահ, երբ նա հնարավորություն կունենա այլ դիրքում լինել։ «Բրայթոնը» մեծ ներուժ ունի։ Ես ուրախ կլինեմ տեսնել Դե Զերբիին, քանի որ մենք իսկապես լավ հարաբերություններ ունենք»,- մասնագետի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

«Բրայթոն» – «Չելսի» հանդիպումը կկայանա մայիսի 15-ին։