Մատս Հումելսը չի հրավիրվի Գերմանիայի հավաքական

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը չի հրավիրվի Գերմանիայի հավաքական 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը, հայտնում է հեղինակավոր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Հումելսի փոխարեն հավաքական կհրավիրվի «Այնտրախտի» 27-ամյա պաշտպան Ռոբին Կոխը։

2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Այս մրցաշրջանում 35-ամյա Հումելսը բոլոր մրցաշարերում մասնակցել է դորտմունդյան 38 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը կմասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչին։ Խաղը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։