Երկուշաբթի՝ մայիսի 13-ին, կայացավ Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում անցկացրեց իր 410-րդ հանդիպումը: Նա ակումբի համար անցկացրած խաղերում դարպասապահների մեջ զբաղեցրեց երկրորդ տեղը՝ շրջանցելով Անդոնի Զուբիզարետային։
Կատալոնական ակումբի կազմում ավելի շատ հանդիպում է անցկացրել միայն Վիկտոր Վալդեսը` 535 խաղ 2002-ից 2014 թվականներին:
«Բարսելոնայի» արտասահմանցի խաղացողներից միայն Լիոնել Մեսսին է (778) ավելի շատ հանդիպում, քան Տեր Շտեգենը։