LA LIGA. «Բարսելոնան» տանը վստահ առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ (VIDEO)

Այսօր «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Խաղն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Խաղի առաջին գոլը հանդիպման 40-րդ րոպեին խփեց Լամին Յամալը։ Երկրորդ գոլը խփեց Ռաֆինյան՝ 90+3 րոպե։

Իսպանիայի առաջնության նախորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս պարտվեց «Ժիրոնային» (2:4), իսկ «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ հաղթեց «Լաս Պալմասին» (2:0):

«Բարսելոնան» 76 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։ «Ռեալ Սոսյեդադը» 54 միավորով 7-րդ տեղում է։