ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի Ֆուտբոլիստների և Մարզիչների միության վարկածով ճանաչվել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է UNFP-ի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 29 խաղում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանը կարող է լինել Մբապպեի համար վերջինը Լիգա 1-ում: Հարձակվողն ավելի վաղ հայտարարել էր այս ամառ ՊՍԺ-ից հեռանալու մասին:
Սպասվում է, որ Կիլիանի հաջորդ ակումբը կլինի Մադրիդի «Ռեալը»: