«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրենկը Էրիկ տեն Հագին փոխարինելու ևս մեկ թեկնածու է, եթե նրան հեռացնեն «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է The Telegraph-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» դիտարկում են Գարեթ Սաութգեյթի, Գրեհեմ Փոթերի, Ռուբեն Ամորիմի և Թոմաս Տուխելի թեկնածությունները։
Ըստ աղբյուրի՝ «Յունայթեդը» գլխավոր մարզիչ է փնտրում, որը կօգնի շրջել ակումբը, այլ ոչ թե կարճաժամկետ լուծում։ Ֆրենկը նրանց թվում է, ում ակումբը դեռ կդիտարկի գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն իր կարիերայի ընթացքում նա արդեն ցուցադրել է հսկայական ներուժ։ Հաղորդվում է նաև, որ դանիացի մարզիչը նախկինում համագործակցել է INEOS-ի համասեփականատերերի հետ։
Թոմաս Ֆրենկը «Բրենթֆորդի» համակարգում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը մտավ ու տեղ գտավ Պրեմիեր Լիգայում։ Այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 37 տուրից հետո «մեղուները» 39 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։