Կիլիան Մբապպեն հրաժարվել է տարեկան 200 միլիոն աշխատավարձից Սաուդյան Արաբիայում՝ հանուն «Ռեալ Մադրիդի»:
Ըստ ինսայդեր Ֆաբրիզիո Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն անցած ամռանն է ստացել առաջարկը:
Բացի այդ, վերջին երկու տարիների ընթացքում Մբապեպն չի բանակցել Պրեմիեր Լիգայի ակումբների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին ցանկանում էր տեղափոխվել միայն «Ռեալ Մադրիդ» եւ 2022 թվականի հունիսից հետո կրկին չվշտացնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: