«Բարսելոնան» պատրաստ է մեծ գումարով բաժանվել Ռոնալդ Արաուխոյից:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, թիմում չափազանց շատ են կենտրոնական պաշտպաններ, սակայն միեւնույն ժամանակ փողի պակաս կա, եւ այդ պատճառով էլ նրանք պատրաստ են հաշվի առնել ուրուգվայցուն վաճառելու հնարավորությունը:
Բլաուգրանան դեռ որեւէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ, սակայն ակնկալում է, որ առաջիկա օրերին կարող են առաջարկներ լինել: Արաուխոն գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո:
Կիսապաշտպանի համար պայքարողների թվում են նաեւ «Բավարիան» եւ Պրեմիեր Լիգայի ակումբները, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: