Դիեգո Սիմեոնեն դարձավ Լա Լիգայի ռեկորդակիր

Կիրակի՝ մայիսի 12-ին, Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» տանը հաղթեց «Սելտա Վիգոյին» (1-0):

2011 թվականից «Ատլետիկոն» Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ վաստակել է 976 միավոր: Այս թիվը ռեկորդային է։ Սիմեոնեն շրջանցեց Լուիս Արագոնեսին:

Լավագույն 5-ում են նաեւ Խավիեր Իրուետան (871), Էռնեստո Վալվերդեն (860) եւ Մանուել Պելեգրինին (814):

Արժե նշել, որ 1995 թվականից ի վեր Իսպանիայում հաղթանակի համար երեք միավոր է շնորհվել:

Բացի այդ, այս հաղթանակը Մադրիդյան թիմի գլխավոր մարզչի համար 400-րդն էր, երբ նա աշխատում է Իսպանիայում: Սիմեոնեն դարձավ իսպանական ֆուտբոլի առաջին մարզիչը, ով մեկ թիմի հետ 400 հաղթանակ տարավ: