Այս պահին չի բացառվում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, ասել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի վնասվածք։ Չուամենին վնասվածքը ստացել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում (2:1):
«Շանսերը շատ չեն, բայց դա բացառված չէ»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։
24-ամյա Չուամենին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է «Լոս Բլանկոսի» 38 հանդիպման։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հունիսի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։