Մոտ կես միլիոն մարդ ներկա է եղել Մադրիդի «Ռեալի» չեմպիոնական շքերթին։
«Լոս Բլանկոսը» մեկ շաբաթ առաջ ժամանակից շուտ նվաճեց Իսպանիայի առաջնությունը։ Կիրակի օրը Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան Մադրիդի «Ռեալին » նվիրեց չեմպիոնական գավաթը ակումբի բազայում։
Թիմի խաղացողներն ու մարզիչները դուրս են եկել պատշգամբ և ողջունել հավաքված երկրպագուներին։ Կառլո Անչելոտտին կատարել է ակումբի օրհներգը։
Այնուհետ, չեմպիոնական շքերթի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» ավտոբուսով գնաց հրապարակ՝ դեպի Ցիբելես շատրվան, որտեղ ավանդաբար տոնում են իրենց հաղթանակները։ Այնտեղ հավաքվել էին նաև երկրպագուներ։
Ընդհանուր առմամբ, մոտ 500,000 մարդ ներկա է գտնվել Մադրիդի «Ռեալի» տոնակատարություններին Մադրիդում: