Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն, ով թիմում հանդես է գալիս վարձավճարով «Էսպանյոլից», ասել է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը կքննարկի իրեն գնելու տարբերակը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
«Մենք ամեն ինչ կորոշենք մրցաշրջանի վերջում, բայց հիմա իմ երազանքը բառացիորեն իրականանում է։ Հանուն «Ռեալի» ես պատրաստ եմ ամեն ինչ տալ»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» Խոսելուին վարձավճարով պայմանագիր է կնքել 2023 թվականի հուլիսին, իսկ հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։