«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի պատրաստվում հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին դուր է գալիս ակումբն ու քաղաքը։ Չնայած այն հանգամանքին, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է վերակառուցել հարձակումը և բացահայտ ասում է, որ Լևանդովսկին իրեն պետք չէ։
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է 45 հանդիպման, դարձել 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնայի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։