«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Մենք մեծ ճնշման տակ ենք, հասկանում ենք, որ եթե ոչ-ոքի խաղանք կամ պարտվենք, ամեն ինչ կավարտվի: Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք յուրաքանչյուր խաղում։
Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ մենք այս դիրքում կլինենք անցյալ տարվա թրեբլից հետո: Կարծում էի, որ կհանձնվենք, բայց ամեն ինչ լրիվ հակառակը ստացվեց»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ «Սիթին» 85 միավորով գլխավորում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով «Արսենալին»։