Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի մասին հարցին։
«Սա ինձ այս պահին հետաքրքրող թեմա չէ։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այժմ ժամանակն է տոնել տիտղոսը մեր երկրպագուների հետ։
Սրանից հետո մենք դեռ շատ խաղեր կունենանք։ Մինչև հունիսի 1-ը մտածելու շատ բան ունենք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Real France-ը։
Ֆրանսիացին ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին: 25-ամյա խաղացողը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։