«Բավարիան» բանակցություններ է վարում մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Նրա տեղեկություններով, մյունխենցիները 59-ամյա մասնագետին առաջարկել են պայմանագիր երկու տարի ժամկետով՝ մինչև 2026 թվականի վերջ։ Bild-ն ավելի վաղ հայտնել էր, որ գերմանական ակումբի ղեկավարությունը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին հրավիրելու տարբերակը։
Ֆլիկի վերջին աշխատանքը եղել է Գերմանիայի հավաքականում, որը նա լքել է 2023 թվականին։ Մինչ այդ նա մարզել է «Բավարիան», որի հետ երկու անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը և հաղթել Չեմպիոնների Լիգայում (2019/20 մրցաշրջան)։