«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը պատրաստ է ամռանը տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև դեռ բանակցություններ չեն եղել։ Ֆուտբոլիստի տրանսֆերը կախված է մյունխենցիների պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ապագայից, ով կարող է միանալ Մադրիդի «Ռեալին»:
Էրնանդեսի տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի «Բավարիայի» նոր մարզիչը։ Ակումբի ղեկավարությունն ակնկալում է տրանսֆերի համար ծախսել ավելի քան 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Էրնանդեսը անցկացրել է 44 հանդիպում, դարձել 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։