Կոնֆերենց Լիգայի եզրափակիչը կարող է տեղափոխվել Հունգարիա

Կոնֆերենց Լիգայի եզրափակիչը կարող է տեղափոխվել Հունգարիա։ Այս մասին հայտնում է NS-INFO-ն։ Մրցաշարի վճռորոշ խաղը նախատեսված է անցկացնել Աթենքի «Այա Սոֆիա» մարզադաշտում։

Աղբյուրի համաձայն, տեղի իրավապահ մարմինները չեն կարող երաշխավորել երկրպագուների անվտանգությունը Հունաստանում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով։

Այդ պատճառով եվրագավաթի եզրափակիչը կարող է տեղափոխվել Բուդապեշտ՝ «Պուշկաշ Արենա»։

Կոնֆերենց Լիգայի եզրափակիչ «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին։