Կևին դե Բրույնեն Պրեմիեր Լիգայում այս ցուցանիշով զիջում է միայն Ռայան Գիգսին

Կևին դե Բրույնեն Պրեմիեր լիգայում գոլային փոխանցումների քանակով զբաղեցնում է 2-րդ տեղը։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Ֆուլհեմի» դեմ խաղում, որը դարձավ նրա 111-րդը Պրեմիեր լիգայում։ Դե Բրույնեն այս ցուցանիշով հասել է Սեսկ Ֆաբրեգասին:

Պրեմիեր լիգայի առաջատարները.

1. Ռայան Գիգս – 162

2-3. Սեսկ Ֆաբրեգաս – 111

2-3. Կևին Դե Բրույնե – 111