Ջեյմի Վարդին կարող է լքել «Լեսթերը»

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Mirror-ը, «Լեսթերը» դեռ չի առաջարկել 37-ամյա անգլիացուն նոր պայմանագիր, իսկ ակումբի հետ խաղացողի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։

Ընթացիկ մրցաշրջանում Վարդին Չեմպիոնշիփում «աղվեսների» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մեկ միլիոն եվրո։