Անտոնին մեջքի վրա դաջվածք է արել՝ իր պատկերով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին դաջվածք է արել «Այաքսի» կազմում իր գոլի մասին։

Ամբողջական նկարում պատկերված է բրազիլացին 2022 թվականին «Ֆեյենորդի» դեմ գոլ խփելուց հետո։ Անտոնին հաղթական գոլը խփեց 86-րդ րոպեին, իսկ հետո հանեց մարզաշապիկը։

Անտոնին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Այաքսից» 95 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականին։
24-ամյա եզրային հարձակվողը մանկունիանցիների կազմում անցկացրած 81 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Image