Կատալոնական «Բարսելոնայի» եզրային խաղացող Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» ճամբարը հետաքրքրված է առաջիկա ամռանը Բալդեին վաճառելով գումար վաստակել։ «Բարսելոնան» ակնկալում է ֆուտբոլիստի տրանսֆերից վաստակել մոտ 30 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։