Մայիսի 11-ին «Նոթինգհեմ Ֆորեստը» հյուրընկալում է «Չելսիին» Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի խաղում։ Հանդիպումը մեկնարկեց 19:30-ին, 20 րոպե անց գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:
«Չելսին» 8-րդ րոպեին բացեց հաշիվը Միխայիլ Մուդրիկի գոլի շնորհիվ, որը գոլային փոխանցում էր կատարում Քոուլ Պալմերը:
Պալմերի համար գոլային փոխանցումը 10-րդն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է նաև 21 գոլի հեղինակ։ Ինչպես հայտնում է Squawka-ն, Պալմերը «Չելսիի» պատմության մեջ առաջին խաղացողն է, ով ակումբում հանդես գալու առաջին տարում 10+10 գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում: