ՊՍԺ-ից վարձավճարով հանդես եկող «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո չի վերադառնա փարիզյան ակումբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ «Բարսելոնան» հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով և պատրաստ է վարձակալել հոլանդացուն։ Միաժամանակ «Լայպցիգը» նախատեսում է ֆուտբոլիստին պահել թիմում։
Այս մրցաշրջանում Սիմոնսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 9 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։