«Արսենալը» դիտարկում է լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին թիմ վերադարձնելու հնարավորությունը, հայտնում է Evening Standard-ը։ 34-ամյա դարպասապահն այժմ խաղում է «Յուվենտուսում», իսկ 2008-ից 2017 թվականներին պաշտպանել է «զինագործների» գույները։
Ահարոն Ռեմսդեյլը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Արսենալից» այս ամառ. անգլիացին մրցակցությունը զիջեց Դավիդ Ռայային և ցանկանում է հեռանալ ակումբից՝ կանոնավոր խաղային պրակտիկա փնտրելու համար:
«Արսենալի» ղեկավարների կարծիքով՝ Շչեսնին հիանալի պահեստային կլինի Ռայայի համար: Բացի այդ, լեհի վերադարձին հատուկ արժեք է տրվում այն փաստը, որ նա համարվում է «Արսենալի» շրջանավարտ և չի զբաղեցնի արտասահմանցի խաղացողի տեղը։
Շչեսնիի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։