«Ինտերի» ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, նոր պայմանագիրը կերկարաձգվի 2+1 սխեմայով։
Միլանյան ակումբը նաև կավելացնի Ինձագիի աշխատավարձը՝ այն տարեկան 4,5-5 միլիոն եվրոյից հասցնելով 6 միլիոն եվրոյի + տարբեր բոնուսներ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ինձագիի գլխավորությամբ «ներաձուրիները» դարձան Իտալիայի չեմպիոն։