«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությունը ԱՊԼ-ում։
«Մենք ճամփորդության մեջ ենք, որպեսզի փորձենք հասնել նրանց։ Երբ ինչ-որ մեկը մարտահրավեր է նետում ձեզ, մենք պետք է ձգտենք ավելիին: «Մանչեսթեր Սիթիի» պատմությունը գրված է տիտղոսներով։ Որպես մրցակից նրանք անհավատալի էին վերջին 15 տարիների ընթացքում, բայց մենք ցանկանում ենք փոխել դա։
Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ կատարելագործվելու և առաջընթացի համար»,- մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
«Արսենալը» գլխավորում է Պրեմիեր Լիգան, բայց մեկ միավորով հետ մնացած «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։