Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գնահատել է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները։
«Վինիսիուսը շատ մոտ է «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Երբ եկա այստեղ, հանդիպեցի անհավանական խաղացողի։ Այդ ժամանակից ի վեր նա զգալիորեն կատարելագործվել է: Նա շատ լուրջ մասնագետ է, արժանի է այն ամենին, ինչին հասել է։
Վինիսիուսն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Սա նրա պահն է։ Նա օգնեց մեզ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և հաղթել Լա Լիգան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին «Ռեալի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։