Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի ապագան Մադրիդի «Ռեալում» կորոշվի մոտ օրերս։
Ինչպես գրում է MadridXtra-ն՝ վկայակոչելով լրագրող Խոսե Ֆելիքս Դիասին, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում կանցկացնի երկու կիսապաշտպանների հետ։
Նշվում է, որ մարզիչ Կառլո Անչելոտտին ցանկանում է , որ Մոդրիչն ու Կրոսը մնան։ Վերջին շրջանում 38-ամյա խորվաթն իրեն կարևոր խաղացող է զգում։
Լուկայի և 34-ամյա գերմանացու պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը։