«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է լրագրողների հարցին, թե կընդունի արդյոք Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպման (1:2) մրցավարների ներողությունը, որոնք վերջին րոպեներին չէին հաշվել իր թիմի գոլը։
«Շատ դժվար է։ Սա կիսաեզրափակիչն է, ներողություն խնդրելու ժամանակ չկա։ Իրականում ոչ: Այստեղ երկու լուրջ սխալների ու ներողություն խնդրելու տեղը չէ։
Մենք բոլորս պետք է դուրս գանք մեր սահմաններից, բոլորս պետք է տառապենք, բոլորս պետք է խաղանք առանց սխալվելու: Այս մակարդակի մրցավարները նույնպես պետք է դա անեն: Եթե դուք չեք անում ձեր աշխատանքը, ապա ձեր ներողությունը չի օգնի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն:
Ավելի վաղ չարձանագրված գոլի հեղինակ Մատեիս դե Լիխտը հայտնել էր, որ խաղից հետո եզրային մրցավարը ներողություն է խնդրել իրենից՝ խաղից դուրս դրոշակը պարզելու համար։