Կառլո Անչելոտտին այս ցուցանիշով շրջանցել է Ալեքս Ֆերգյուսոնին

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բավարիային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում (2:1):

Ինչպես հայտնում է լրագրող Ուիլ Ջինսը, այս խաղը Լոս Բլանկոսի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար 203-րդ խաղն էր մրցաշարում (Չեմպիոնների լիգա/Եվրոպայի գավաթ)։ Այս ցուցանիշով իտալացի մասնագետը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը (202)։

Չեմպիոնների լիգայում ելույթների քանակով լավագույն հնգյակում են նաև Արսեն Վենգերը (190), Պեպ Գվարդիոլան (171) և Ժոզե Մոուրինյոն (151):