«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարճ մեկնաբանություն է տվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի»՝ «Բավարիայի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակի մասին։
«Սա «Ռեալ Մադրիդն» է, այլ ոչ թե Միկի Մաուսի թիմ: Սա «Ռեալ Մադրիդն է»։ Ահա թե ինչ են անում։ Սրա մեջ բախտ չկա։ Դա կոչվում է «Ռեալ Մադրիդ», վերջակետ»,- Անրիի խոսքերն է մեջբերում La Liga Extra-ն:
«Ռեալը» կորցնում էր առավելությունը մինչև 88-րդ րոպեն, սակայն վերջնամասում երկու գոլ խփելով՝ շրջեց խաղի ընթացքը։
Եզրափակչում Կառլո Անչելոտտիի թիմը հունիսի 1-ին Լոնդոնում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։