Օրելիեն Չուամենին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Մադրիդի «Ռեալը» հայտնել է, որ ֆրանսիացի կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի սթրեսային վնասվածք: Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հստակեցված չեն:
Athletic-ի լրագրող Գիլերմո Ռայը գրում է, որ ակումբը հոռետես է Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելու կիսապաշտպանի հնարավորությունների հարցում։