«Ռեալը» կրկնել է կամային հաղթանակների իր ռեկորդը

Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում 12-րդ անգամ վերադարձավ։

Կառլո Անչելոտտիի թիմը մինչև 88-րդ րոպեն զիջում էր «Բավարիային» 0:1 հաշվով, սակայն փոխարինման դուրս եկած Խոսելուի դուբլի շնորհիվ հաղթեց:

Նախկինում մադրիդցիները կամային հաղթանակ տարել էին Իսպանիայի առաջնության 7, Չեմպիոնների լիգայի ևս 3 և Իսպանիայի Սուպերգավաթի մեկ խաղում։

Մադրիդի «Ռեալը» կրկնեց կամային հաղթանակների ակումբային ռեկորդը, որը սահմանվել էր 2016/17 մրցաշրջանում։