«Մանչեսթեր Յունայթեդը» Անդրե Օնանային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Անդրե Օնանային այլ դարպասապահով փոխարինելու տարբերակը։

Ըստ Marca-ի, կամերունցու ապագան, որը ստորագրվել է 2023 թվականին, կասկածի տակ է այն բանից հետո, երբ նա չի կարողացել արդարացնել սպասելիքները: Այս առումով մանկունիանցիները հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալ Սոսյեդադից» Ալեքս Ռեմիրոյի նկատմամբ :

Ընդ որում, խնդիր է առաջանում փոխհատուցման չափով` այն կազմում է 70 մլն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը», եթե սկսի աշխատել տրանսֆերի վրա, ավելի քիչ փոխհատուցում կբանակցի։

Նախորդ մրցաշրջանում Ռեմիրոն բոլոր մրցաշարերում անառիկ է պահել 23 դարպասը, այս մրցաշրջանում նա ունի 20: