Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեցին «Բավարիային». հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների (առաջին խաղը՝ 2։2):
Կառլո Անչելոտտին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին մարզիչը, ով վեց անգամ դուրս եկավ եզրափակիչ։
64-ամյա իտալացին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում չորս հաղթանակ է տարել՝ երկու անգամ «Միլանի» հետ (2002/03, 2006/07) և երկու անգամ՝ Մադրիդի «Ռեալի» հետ (2013/14, 2021/22)։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Անչելոտտիի միակ պարտությունը կրել է 2004/05 մրցաշրջանում։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հունիսի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։