Վիտոր Ռոկեն բազմաթիվ տրանսֆերային առաջարկներ է ստացել առաջիկա ամռանը:
Ինչպես հայտնում է As-ը, մոտ 30 ակումբներ դիմել են «Բարսելոնայի» հարձակվողին, ով չի ստանում անհրաժեշտ քանակությամբ խաղային պրակտիկա։ Նրան առաջարկվում է ինչպես վարձակալության, այնպես էլ մշտական տրանսֆերի տարբերակներ:
Հետաքրքրված թիմերի թվում են «Թոթենհեմը» , «Նապոլին» , «Մանչեսթեր Յունայթեդը» , «Չելսին» , «Նիցան» :
Մոտ ժամանակներս բրազիլացու գործակալ Անդրե Կյուրին պատրաստվում է հանդիպել «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուի հետ եւ քննարկել խնդրի լուծումը։
Ռոկեն ցանկանում է մնալ «Բարսելոնայում» և դրանով հասնել հաջողությունների։
19-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։