«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Բարելլան շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
«Մենք շատ մոտ ենք Նիկոլո Բարելլայի հետ պայմանագիրը երկարաձգելուն», – Աուսիլիոյի խոսքերն է մեջբերում Libero-ն։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ Բարելլայի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառը՝ տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով և 1 միլիոն բոնուսներով։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում իտալացին «ներաձուրիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։