Sportico․ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները

Sportico-ն տեղեկատվություն է հրապարակել աշխարհի առաջատար ֆուտբոլային ակումբների արժեքների վերաբերյալ։

Այսպիսով, ամենաթանկարժեք ակումբների վարկանիշային աղյուսակում, որն ընդգրկում է 50 ակումբ, առաջին տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբի արժեքը կազմում է 6,2 միլիարդ դոլար։ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների տասնյակում են նաև Մադրիդի «Ռեալը» (6 միլիարդ դոլար), «Բարսելոնան» (5.2 միլիարդ դոլար), «Լիվերպուլը» (5.1 միլիարդ դոլար), «Բավարիան»: (4,8 միլիարդ դոլար), «Մանչեսթեր Սիթին» (4,7 միլիարդ դոլար), ՊՍԺ-ն (4 միլիարդ դոլար), Լոնդոնի «Արսենալը» (3,9 միլիարդ դոլար), «Տոտենհեմը» (3,49 միլիարդ դոլար) և «Չելսին» (3,47 միլիարդ դոլար):

Վարկանիշային աղյուսակում գերակշռում են նաև ամերիկյան MLS-ի ակումբների ներկայացվածությունը՝ 20 թիմ։ ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբը «Լոս Անջելես» ՖԱ-ն է՝ 1,15 միլիարդ դոլար արժողությամբ: