ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայում յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն պարտություն կրեց «Բորուսիայից»:

Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ դորտմունդցիների։ Միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Մատս Հյումելսը։ Առաջին խաղը նույնպես ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի», որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Ըստ Opta Sports-ի , ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի մի քանի ռեկորդներ է սահմանել դարպասաձողերին հարվածների քանակով. մեկ մրցաշրջանում (14), փլեյ-օֆֆի խաղում (4) և փլեյ-օֆֆ փուլում(6):

Փարիզցիները նաև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ռեկորդ են սահմանել առանց գոլ խփելու խաղում կատարած հարվածների համար (30):