«Յուվենտուսի» և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը կարող է տեղափոխվել իտալական այլ թիմ։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ռոման» պաշտոնական հարցում է ուղարկել թուրինյան ակումբին՝ սերբ վինգերին գնելու համար: Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է հռոմեացիների գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին։
Կոստիչը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում կարողացել է չորս գոլային փոխանցում կատարե։