Մարտին Սուբիմենդիին ցանկանում է գնել իսպանական գրանդը

«Բարսելոնան» աշխատում է նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերելու ուղղությամբ:

Ըստ Sport.es-ի, «Բլաուգրանայի» ցուցակում ընդգրկվել են Յոզուա Կիմիխը Մյունխենի «Բավարիայից» և Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադից»:

Նշվում է, որ այս շաբաթվա սկզբին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հանդիպել է Սուբիմենդիի գործակալի հետ։ Սակայն «Ռեալ Սոսյեդադը» մտադիր չէ բանակցություններ վարել 25-ամյա իսպանացու համար։ Ուստի, «Բարսելոնայի» համար այս պահին խաղացողի ձեռքբերման միակ ճանապարհը նրա համար 60 միլիոն եվրո փոխհատուցման վճարն է։ Դրա համար կատալոնական ակումբը պետք է վաճառի մի քանի խաղացողների, որպեսզի չխախտի ֆինանսական ֆեյր-փլեյը։

Այս մրցաշրջանում Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։